«Եռագույն փողկապը տնտեսությունը չի զարգացնում». Շարմազանովը՝ Փաշինյանին
Advertisement 1000 x 90

«Եռագույն փողկապը տնտեսությունը չի զարգացնում». Շարմազանովը՝ Փաշինյանին

Եռագույն փողկապը, ինչպես և կախարդական փայտիկը տնտեսությունը չի զարգացնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսի ընթացքում հնչեցրած այն հայտարարությանը, թե իրենք կատարել են ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները։

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իր կառավարությունը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները: Ամիսներ առաջ էլ հայտարարում էր, թե կախարդական փայտիկ ունի և գալու է լուծելու բոլոր խնդիրները: Եռագույն փողկապ կապելը տպավորիչ է, իհարկե: Բայց եռագույն փողկապը, ինչպես և կախարդական փայտիկը տնտեսությունը չի զարգացնում, աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է, գործազրկությունն աճում է, արտաքին գործընկերների հետ «որքան դուխով այդքան արագ» փչացնում ենք հարաբերությունները … Այս մասին այսօր երեկոյան կխոսեմ: Մինչ այդ առաջարկում եմ մասնակի ծանոթանալ այն « թռիչքաձև զարգացմանը», որ գրանցել է Փաշինյանի իշխանությունը անցած 7 ամիսներին»,- գրել է Շարմազանովը։



Նման նյութեր