«ՔՊ-ն դեռ իշխանություն չդարձած` ունի իր ՕԵԿ-ը»
Advertisement 1000 x 90

«ՔՊ-ն դեռ իշխանություն չդարձած` ունի իր ՕԵԿ-ը»

Նարեկ Սամսոնյանի հրապարակումը.

«ՔՊ-ի ու ՀՀԿ-ի ՕԵԿ-ները

Ժամանակին, երբ ՀՀԿ-ն իշխանության էր ու ուներ գրպանային ընդդիմություն` ի դեմս ՕԵԿ-ի, նախընտրական շրջանում տեղի ունեցող բանավեճերի ընթացքում շատ ձանձրալի տեսարաններ էինք ունենում: Մոտավորապես սենց. ՀՀԿ-ն ու տվյալ պահի իրական ընդդիմությունը իրար հետ թեժ բանավիճում էին, իսկ ՕԵԿ-ի ներկայացուցիչը կիսատ պռատ «ակադեմիական» նախադասություններով լղոզում էր բովանդակությունն ու քաշվում մի կողմ: Նման բանավեճերի ընթացքում ՕԵԿ ներկայացուցիչները միշտ տաղավարում մղվում էին երրորդ պլան և անգամ կեսից մոռանում էին, որ նրանք էլ են ներկա:

Քիչ առաջ նայեցի բանավեճ, որտեղ ներկայացված էին 4 քաղաքական ուժերի երիտասարդներ` ՔՊ, ՀՀԿ, ԼՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչները: Հաղորդումն ընթանում էր ՔՊ և ՀՀԿ ներկայացուցիչների բանավեճի առանցքում, ՀՅԴ ներկայացուցիչը ինչպես նախկին իշխանությունների ժամանակ այս անգամ էլ խիստ չափավոր էր, բայց սեփական կուսակցական օրակարգի շրջանակներում, իսկ այ ԼՀԿ ներկայացուցիչը……..

ԼՀԿ ներկայացուցիչը ամբողջությամբ տեղավորվել էր ՔՊ-ի ՕԵԿ-ի կարգավիճակում, անգամ մի 15-20 րոպե տաղավարում մոռացել էին, որ գոյություն ունի ԼՀԿ ներկայացուցիչ այնպես ինչպես ՕԵԿ-ին էին մոռանում ժամանակին: Ասածս բնավ վիրավորելու նպատակ չունի և ԼՀԿ-ի ՕԵԿացումը խիստ օբյեկտիվ տրամաբանության մեջ է, մարդիկ ասելիք չունեն (ինչպես ՕԵԿ-ը ժամանակին), ընդդիմանալու երես չունեն, որովհետև 10 անգամ դիրքորոշում են փոխել (ինչպես ՕԵԿ-ը ժամանակին), ռեսուրս չունեն և ստիպված են ապավինել Նիկոլի ողորմածությանը (ինչպես ՕԵԿ-ը ժամանակին ապավինում էին ՀՀԿ-ի ու Սերժի ողորմածությանը), ընդդիմանան չի լինի, չընդդիմանան չի լինի, փակվել գնալը անիմաստ է դեռևս:

Կարճ ասած ՔՊ-ն դեռ իշխանություն չդարձած ունի իր ՕԵԿ-ը, բայց ի տարբերություն ՀՀԿ-ի, որը մեկ անգամ ՕԵԿ-ին հետը տարավ ԱԺ, ՔՊ-ն իր «ՕԵԿ»-ին ԱԺ տանելու ռեսուրս ու ցանկություն չունի, իսկ ժողովուրդը հոգնել է «ՕԵԿ»-ներից:

Հ.Գ. ԼՀԿ-ում բազմաթիվ լավ ընկերներ ունեմ, որոնց չեմ ուզում վիրավորել սույն գրառումով և, եթե նրանց սույնով վիրավորում եմ հայցում եմ իրենց ներողամտությունը, բայց միևնույն ժամանակ ուզում եմ հիշեցնել, որ մեզանից յուրաքանչյուրն ունի այն ինչ վաստակել է: Լավ եղեք»:



Նման նյութեր