Ոստիկանության 6-րդ վարչությունը Aysor.am-ի խմբագրությունում էր
Advertisement 1000 x 90

Ոստիկանության 6-րդ վարչությունը Aysor.am-ի խմբագրությունում էր

Այսօր առավոտյան ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները այցելել են Аysor.am կայքի խմբագրություն և ներկայացրել գրություն, որով խնդրում էին տրամադրել «02.11.2018 թվականին «Այսօր» լրատվական ծառայությանը Սիլվա Համբարձումյանի կողմից տրված հարցազրույցի տեսաձայնագրության օրինակը»:

Ոստիկաններին փոխանցած պատասխան նամակում Ауsor.am-ը գրել է, որ ոստիկանության գրության մեջ մատնանշած օրը՝ նոյեմբերի 2-ին, գործարար Սիլվա Համբարձումյանը ոչ թե հարցազրույց է տվել Aysor.amկայքին, այլև մամուլի ասուլիս էր հրավիրել «Հայացք» մամուլի ակումբում, որին մասնակցել են մի քանի տասնյակ լրատվամիջոցներ:

Համբարձումյանի ասուլիսը լուսաբանել են գրեթե բոլոր լրատվամիջոցները, իսկ տեսագրությունը հասանելի է google որոնողական համակարգում:

Ներկայացնում ենք ոստիկանների՝ Аysor.am-ի խմբագրություն բերած գրությունն ու Аysor.am կայքի խմբագրության պատասխանը: