Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին եւ արքայազն Ֆիլիպը նոյեմբերի 20-ին նշում են իրենց հարսանիքի տարեդարձը: Այդ մասին հայտնել Է Mirror հրատարակությունը: Թագավորական զույգը համատեղ ապրում Է 71 տարի. նրանք ամուսնացել են 1947 թվականի նոյեմբերի 20-ին:
Սպասվում Է, որ այդ օրն ամուսինները կանցկացնեն միասին. տոնական շքեղ միջոցառումներ պլանավորված չեն: Անցյալ տարի Եղիսաբեթ Երկրորդը եւ արքայազն Ֆիլիպը նշել են իրենց պլատինե հարսանիքը: Այն ժամանակ ամուսնության 70-ամյակի կապակցությամբ Վինձորի դղյակում ոչ մեծ ընդունելություն Էր կազմակերպվել 100 մարդու համար: Դրան հրավիրված Էին միայն ամուսինների բարեկամներն ու ազգականները: 1997 թվականին ամուսիններն իրենց ոսկե հարսանիքը տոնել են Լոնդոնում Ուայթհոլի պալատին առընթեր Բանկետների սրահում:
Այն ժամանակ թագուհին հանդես եկավ ճառով, որում իր ամուսնուն շնորհակալություն հայտնեց «միասին անցկացրած 50 հիանալի տարիների համար»՝ նրան համարելով իր «ուժն ու հենարանը»: Ամուսինները ծանոթացել են, երբ երկուսն Էլ տակավին դեռահասներ Էին: Եղիսաբեթ Երկրորդն առաջին անգամ Ֆիլիպին տեսել Է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ակադեմիա այցելելու ժամանակ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: