Այս օրերին Երևանում շարունակվում է Yerevan Jazz Fest–ը, որի շրջանակում երեկ կայացավ Չայնա Մոսեսի համերգը մեր մայրաքաղաքում։ Երգչուհին ելույթ ունեցավ Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ։
Երեկոյի առաջին հատվածում ելույթ ունեցավ հայտնի թավջութակահար Արտյոմ Մանուկյանը էր, այնուհետև բեմ բարձրացավ Հայաստանի պետական ջազ նվագախումբը` Արմեն Հյուսնունցի դիրիժորությամբ և Չայնա Մոսեսը։
Չայնա Մոսեսը ԴիԴի Բրիջուոթերի դուստրն է, որի էներգետիկ ելույթը հայ հանդիսատեսը վայելելու հնարավորություն ունեցել է 2016–ի Yerevan Jazz Fest–ի շրջանակում։ Դստեր ելույթը պակաս էներգետիկ ու զգացմունքային չէր։ Մոսեսը նաև անկեղծ էր բեմում, ներկայացրեց իր պատմությունները սիրո, հիասթափության, ընկերության մասին։
Ամբողջությամբ՝ life.tert.am