Գյուլբուդաղյանց. Լիխտենշտեյն եկել էինք հաղթելու նպատակով. armsport.am
Advertisement 1000 x 90

Գյուլբուդաղյանց. Լիխտենշտեյն եկել էինք հաղթելու նպատակով. armsport.am

Ազգերի լիգայի խաղարկության D լիգայի վերջին` 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի (2:2) խաղաց Լիխտենշտեյնի ընտրանու հետ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ` հանդիպումից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսին ներկայացել էր մեկ լրագրող։

Նրա այն հարցին՝ արդյո՞ք մարզիչը գոհ է գրանցված արդյունքից, Գյուլբուդաղյանցը հակիրճ պատասխանել է, որ բավարարված չէ արդյունքով, քանի որ Լիխտենշտեյն եկել էին հաղթելու նպատակով։

Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության D լիգայի 4-րդ խմբում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը` 6 խաղում վաստակելով 10 միավոր:

Խմբի առաջատարը Մակեդոնիան է, որը վաստակել է 15 միավոր:

armsport.am