Դատարանն Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը դատապարտել է 250 ժամվա հարկադիր աշխատանքի
Advertisement 1000 x 90

Դատարանն Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը դատապարտել է 250 ժամվա հարկադիր աշխատանքի

Մոսկվայի դատարանը ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային դատապարտել է 250 ժամվա հարկադիր աշխատանքի՝ անձնական կյանքի գաղտնիքների հրապարակման համար հոդվածով: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Բացի այդ, դատարանը որոշել է, որ Ռոմանովսկայան նախկին ամուսնուն պետք է 200 000 ռուբլի վճարի՝ բարոյական վնաս պատճառելու համար։

Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան իրեն մեղավոր չի համարում։

Հետաքննության վարկածով՝ նախկին կինը թաքնված տեսախցիկ է տեղադրել Ջիգարխանյանի աշխատասենյակում ու տեսանյութերը տրամադրել է հայտնի թոք-շոուներից մեկին։ Տեսախցիկը կես տարի աշխատել է։

Դատավորը մի քանի անգամ Ջիգարխանյանին դատարան է կանչել, որպեսզի նրա ցուցմունքները ևս լսեն, սակայն դերասանը առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ։



Նման նյութեր