
«Եթե մենք Խորհրդարանում դառնանք երկրորդ բևեռ, ապա հնարավոր կլինի գնալ արմատական փոփոխությունների՝ երկիրը դնելով թռիչքային զարգացման ուղղու վրա:
Որքան Սասնա Ծռերն ուժեղ լինեն Խորհրդարանում, այնքան Փաշինյանի կառավարությունը քիչ կսխալվի»: Ի՞նչ խնդիր է լուծելու «Սասնա ծռեր» քաղաքական ուժը Խորհրդարնում: «Մոդուս վիվենդի» հաղորդաշարի այս թողարկմանը հեղինակ Արա Պապյանը հյուրընկալել է «Սասնա Ծռեր» շարժման ղեկավար կազմի անդամ Ժիրայր Սեֆիլյանին և քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին: