Ասիական զարգացման բանկի ու ՀՀ կառավարության միջև ստորագրված 50 մլն դոլար վարկային պայմանագրի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, դիմելով ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանին, հարցրեց. «Ձեր կառավարությունը դեմ էր, որ վարկեր վերցնենք ու ծախսենք բյուջեի աջակցության համար: Ինչպես հասկացա՝ վարկը վերցվում է նրա համար, որ բյուջետային ծախսեր կատարվեն: Էդ վարկը հետո ինչի՞ հաշվին ենք վերադարձնելու, եթե կոնկրետ արտադրության համար չի վերցվելու: Չկարողացա՞ք մի հատ օլիգարխի լավ թափ տայիք ու էդ 50 մլն-ը դնեիք բյուջե»: Կառավարության ներկայացուցիչը պատասխանեց. «Իհարկե հնարավոր էր, բայց շատ ռիսկային էր, իսկ եթե չկարողանայինք այդ 50 մլն-ն ունենալ ու առաջիկայում ֆինանսական խնդրի առաջ կանգնեի՞նք: Ամեն դեպքում կոռուպցիայի դեմ պայքարի ու այլ ճանապարհներով ստացված հնարավորությունները թույլ կտան քիչ ստանձնել վարկային պարտավորություն»:
«Չկարողացա՞ք մի օլիգարխի լավ թափ տայիք ու էդ 50 մլն-ը դնեիք բյուջե». Հայկ Բաբուխանյան. mamul.am
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ