
Հանրապետության տարածքում նոյեմբերի 21-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, քամին՝ արևմտյան` 3-8 մ/վ:
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 24-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում նոյեմբերի 21-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը սպասվում է անձրև: