Նոր հանգամանքներ են պարզվել Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում 25-ամյա ՀՀ քաղաքացի Ալբերտ Եփրեմյանի մահվան գործով:
«Пятый канал»-ին ռուսաստանցի հայտնի բալետմեյստեր, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Ռադչենկոն հայտնել է, որ Եփրեմյանը մահից առաջ հարվածել է իրեն:
«Նա մի տղամարդու մի քանի անգամ հարվածեց: Ապա նստեց և ուշադիր ինձ էր նայում: Ես ուշադրություն չդարձրեցի: Իսկ հետո զգացի հարված ծնոտիս: Չպատասխանեցի և վեճ չսկսեցի»,- ասել է Ռադչենկոն:
Հարցին, թե ինչու է հարվածել, Եփրեմյանը պատասխանել է. «Դուրս կգանք՝ կիմանաս»:
հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում էր հայտնվել օդաչուների խոսակցության ձայնագրությունը: