Դեն Բիլզերյանի Հելոուինը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Դեն Բիլզերյանի Հելոուինը

1980թ. դեկտեմբերի 7-ին Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում ծնված Դեն Բիլզերյանը ծագումով հայ ամերիկացի վենչուրային ներդրող է, դերասան, հայտնի պոկեր խաղացող: Վարում է էքստրավագանտ կյանք: Բիլզերյանը սիրում է զբաղվել էքստրեմալ մարզաձևերով՝ սքուբա դայվինգով, լեռնամագլցությամբ, սիրում է ձյունագնացներ, շքեղ մեքենաներ, ունի զենքերի մեծ հավաքածու:

Դենի կյանքում հատուկ տեղ ունեն գեղեցիկ սեռի ներկայացուցիչները։ Նա մեծ կնամոլ է։ Իսկ ամենատարօրինակ հոբբիներից մեկն այծերն են։ Այո, Դեն Բիլզերյանն իր շքեղ բնակարանում 2 այծ է պահում, որոնք ներկա են գտնվում ամենակարևոր միջոցառումների ժամանակ։ Դենն այնքան շատ է սիրում իր այծերին, որ տան սենյակների պատերին կախված են այծերի նկարները:

Դենը հայտնի է որպես պոկերի  բարձր խաղադրույքներ կատարող:

Նա չի զլանում իր շքեղ կյանքը պատկերող լուսանկարներով ողողել սոցցանցերը՝ Facebook, Instagram, Twitter: Instagram-ում Դենն ունի 10.3 մլն հետևորդ:

Աշխարհում ամենից հաջողակ թղթախաղ խաղացողներից մեկը սիրում է շքեղ ավտոմեքենաների, աղջիկների ու դոլարների և զենքերի լուսանկարներով ողողել իր Instagram-ը:

Հերթական տարօրինակություններից մեկն էլ այս տարվա Հելոուինն էր: Դենը որոշել էր յուրովի տոնել տարվա ամենասարսափազդու օրը։

Վերջապես, ո՞վ է Դեն Բիլզերյանը: Իհարկե, դժվար է պատասխանել։ Նա նկարահանվել է կինոյում, սակայն դերասան չէ։ Պոկեր է խաղում միջին մակարդակով, բայց միայն Ուոլ Սթրիթի գործարարների, հայտնիների ու արաբ շեյխերի հետ։ Կրակում է, սակայն զինվորական չէ։ Ամեն տեղ Դենը կա, բայց ոչ մի տեղ մեծ հաջողություններ չի գրանցել:

Բայց այնուամենայնիվ, նա աստղ է։ Նրան ճանաչում են, հետևում և ընդօրինակում են։