Life.panorama.am-ի զրուցակիցն է Նարեկ Պետրոսյանը, կամ ինչպես առավել ընդունված է ասել՝ Մեծ Հայքի Նարեկը: Նրա հետ խոսել ենք «Հումորի լիգա» նախագծի և նոյեմբերի 30-ին իր՝ թվով 3-րդ ձայնասակավառակի շնորհանդեսի մասին:
«Հումորի լիգա» նախագծում Նարեկը ժյուրիի կազմում է, իր խոսքով՝ կազմակերպիչները ընկերներն են և նրանց հրավերը մերժել չէր կարող.
«Սիրով եմ համաձայնել դառնալ այս նախագծի ժյուրիի անդմաներից մեկը, քանի որ պրոդյուսերների ծրագրերին ծանոթանալուց հետո՝ վստահ էի, որ շատ հետաքրքիր ու հումորով լի պրոյեկտ է լինելու»,- նշեց Նարեկը:
Մեր զրուցակցի խոսքով՝ հրաշալի ու հումորվ լի երիտասադություն ունենք:
«Մենք ունենք ամենալավ երիտասարդությունը, նրանք հումորի մեծ զգացում ունեն: Իհարկե, չենք կարող ասել, որ բոլորը պրոֆեսիոնալ հումորիստներ են, փորձի պակաս նկատվում է, բայց ընդհանուր առմամբ՝ պատկերը հետաքրքիր է, իսկ մասնակիցներն էլ ամեն ելույթից հետո որոշ բաներ շտկում են, որպեսզի էլ ավելի լավ արդյունքներ գրանցեն»,- նկատեց նա:
Նարեկ Պետրոսյանը համաձայն չէ այն մտքի հետ, որ այսօր մեր հասարակությանը ինտելեկտուալ հումորը հետաքրքիր չէ:
«Այսօր մեր հասարակությանը ամենաշատը ծիծաղեցնում է խելացի հումորը: Իհարկե, պարոդիաները ևս հետաքրքիր են, երբ տվյալ պերսոնաժը ժամանակի հետ համահունչ է: Սխալ կլինի ասել, որ բացառապես ինտելեկտուալ հումորն է գերիշխում, բայց այն համենայն դեպս կա»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
«Հումորի լիգա»-ի եզրափակիչ փուլը կկայանա դեկտեմբերի վերջին, հաղթող թիմը կամ մասնակիցը կստանա 1մլն դրամ և հնարավորություն կունենա մասնակցել «Շանթ» հեռուստաընկերության տարբեր նախագծերում: Բացի այս, հաղթող թիմը գալիք տարվա հունվարին կմասնակցի Օդեսայում անցկացվող «Лига Смеха» մրցույթին: Ի դեպ՝ այս մրցույթին մասնակցելու է «Հումորի լիգայի» հավաքական թիմը, և Նարեկը չբացառեց, որ ինքը ևս կարող է մասնակցություն ունենալ:
Ամբողջությամբ՝ life.panorama.am