Նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան Լոնդոնում ընթացող շախմատի Աշխարհի չեմպիոնի համար պայքարում կրկին ոչ-ոքի են խաղացել: Շախմատիստների համար սա 9-րդ անընդմեջ պարտիան էր, որն ավարտվում է խաղաղ ելքով: Դիմակայության հաշիվն է` 4.5:4.5:
Կարլսենն ու Կարուանան աշխարհի չեմպիոնի համար մրցախաղում ոչ-ոքիների անընդմեջ քանակով ռեկորդի հեղինակ են դարձել:
Նախկին ռեկորդը գրանցվել էր Գարի Կասպարով-Վիշվանատան Անանդ մրցախաղի ժամանակ, երբ շախմատիստներն 8 անընդմեջ ոչ-ոքի խաղացին:
Շախմատային թագի համար պայքարում չեմպիոն Կարլսենն ու հավակնորդ Կարուանան դեռ պետք է անցկացնեն 3 պարտիա: Եթե դրանից հետո էլ ընդհանուր հաշիվը հավասար լինի, ապա շախմատիստները կանցկացնեն թայ-բրեյք: