
Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս Վադուցում ոչ-ոքի (2:2) խաղաց Լիխտենշտեյնի հավաքականի հետ:
Ամբողջ խաղի ընթացքում տրիբունաներում ծածանվում էին հայկական բազմաթիվ եռագույններ, հավաքականը հիանալի աջակցություն ստացավ ինչպես Հայաստանից, այնպես էլ Եվրոպայի տարբեր քաղաքներից ժամանած երկրպագուներից:
ՀՖՖ մամուլի ծառայությունն այս կապակցությամբ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին: