Դոնի Ռոստովում 71-ամյա տատիկն սպանել է ամուսնուն, նախկին հարսին եւ 8-ամյա թոռանը։ Ռուսաստանի քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել առանձնակի դաժանությամբ երկու եւ ավելի անձանց սպանության դեպքի առթիվ։
Ողբերգական արյունահեղությունը տեղի է ունեցել բնակարանում։ Որպես հանցագործության գործիք 71-ամյա կինն օգտագործել է դանակը, կացինը եւ դուր։
Տատիկը նախ հարվածներ է հասցրել 81-ամյա ամուսնուն, ապա նախկին հարսին եւ վերջում՝ հարազատ թոռանը։
Նշվում է, որ սպանված հասրն ամուսնալուծվել էր , սակայն շարունակել ապրել նախկին ամուսնու ծնողների հետ։ Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ բնակարանը նրանք ձեռք էին բերել համատեղ՝ հիփոթեքով։ Ընդհանուր բնկատարածության պատճառով նրանց միջեւ հաճախակի տեղի են ունեցել վիճաբանություններ։
Ողբերգության գիշերը ոստիկանություն են կանչել հարեւանները՝ բնակարանից լսելով աղեկտուր բղավոցներ։ Զանգել էին նաեւ հարսի հորը։ Սպանություններից հետո տատիկը փորձել է ինքնասպան լինել, ինչը կանխել են դեպքի վայր ժամանած իրավապահները։ Նա կորցրել է մեծ քանակությամբ արդյուն եւ անմիջապես տեղափոխվել բժշկական կենտրոն։ Ներկայումս քննարկվում է նրա ձերբակալության հարցը։