Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակից 10 քաղաքական ուժի 1390 պատգամավորի թեկնածուներից 459-ը կամ 33%-ը գործազուրկ է: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված ցուցակներից:
Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ, բայց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության չաշխատող թեկնածուների տվյալները հնարավոր չէր պարզել, քանի որ կուսակցության ցուցակի «աշխատանքի վայրը, պաշտոնը» հատվածում նշված էին 81 թեկնածուների մասնագիտությունները, ոչ թե աշխատանքի վայրերը:
Ստորև՝ կուսակցությունների և դաշինքների ամբողջական ցանկն ու նրանց ցուցակներում գործազուրկների թիվը.
ՀՀԿ – 125 հոգանոց ցուցակից չի աշխատում 37 պատգամավորի թեկնածու
ՀՅԴ – 152 հոգանոց ցուցակից չի աշխատում 29 պատգամավորի թեկնածու
«Իմ քայլը» դաշինք – 182 հոգանոց ցուցակից չի աշխատում 24 պատգամավորի թեկնածու
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 156 հոգանոց ցուցակից չի աշխատում 45 պատգամավորի թեկնածու
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն – 85 հոգանոց ցուցակից չի աշխատում 30 պատգամավորի թեկնածու
«Ազգային առաջընթաց» կուսակցություն – 83 հոգանոց ցուցակից չի աշխատում 29 պատգամավորի թեկնածու
«Մենք» դաշինք – 133 հոգանոց ցուցակից չի աշխատում 56 պատգամավորի թեկնածու
«Սասնա ծռեր» – 174 հոգանոց ցուցակից չի աշխատում 87 պատգամավորի թեկնածու
ԲՀԿ – 169 հոգանոց ցուցակից չի աշխատում 62 պատգամավորի թեկնածու
ՕԵԿ – 131 հոգանոց ցուցակից չի աշխատում 60 պատգամավորի թեկնածու
«Օրինաց երկիր» կուսակցության ցուցակի դեպքում, սակայն, պատկերն այլ է:
Թեկնածուների տվյալներում ոչ թե նշված է «չի աշխատում», այլ գրված է «հասարակական գործունեությամբ զբաղվող»: Այսպիսով, ՕԵԿ ցուցակում ընդգրկված է 58 «հասարակական գործունեությամբ զբաղվող» և 2 թոշակառու:
Ամբողջությամբ՝ tert.am