Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի գործարար Արարատ Նազարեթյանը մեկնաբանել է դստեր՝ 18-ամյա Կարինայի՝ ոստիկանական մեքենայի ֆոնին արված լուսանկարը, որը մեծ աղմուկ է բարձրացրել:
«Առյուծի ձագը մեզ չի պատկանել: Պարզապես մարդիկ են զբոսնել Վորոբյովյան բլուրներում, նրանց է պատկանել: Խնդրել է լուսանկարվել: Առյուծի ձագի հետ շատերն են լուսանկարվել»,- ասել է գործարարը «360» հեռուստաալիքի հետ զրույցում:
Գործարարը հավելել է, որ ոստիկանական մեքենան ևս գտնվել է Վորոբյովյան բլուրներում: