Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը միջոցներ են նվիրաբերել Կալիֆոռնիայում հրդեհներից տուժածներին
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը միջոցներ են նվիրաբերել Կալիֆոռնիայում հրդեհներից տուժածներին

Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը եւ նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, ինչպես նաեւ Yeezy եւ Adidas բրենդները 500 հազար դոլար են նվիրաբերել Կալիֆոռնիայում հրդեհներից տուժածներին օգնելու համար:

«Իմ ամուսինը՝ Քանյեն, Yeezy-ը եւ Adidas-ը 200 հազար դոլար են նվիրաբերում Կալիֆոռնիայի հրշեջներին… Եվ մենք նույնպես եւս 200 հազար դոլար ենք նվիրաբերում անտառային հրդեհներից տուժածների օգնության California Community Foundation կազմակերպության հիմնադրամին»,-հայտարարել Է Քարդաշյանը «Շոու Էլեն Դեջեներես»-ի եթերում: Եվս 100 հազար դոլարի չեկ Քարդաշյանը փոխանցել Է ընտանեկան մի զույգի, որը հրդեհի պատճառով կորցրել Է իր տունը:

Քարդաշյանը նշել Է, որ հրդեհը մոտեցել Էր Կալիֆոռնիայում իր եւ Ուեսթի տանը, բայց հրշեջների շնորհիվ անվնաս Է մնացել: «Նրանք փրկեցին մեր ամբողջ շրջանը, մենք շատ շնորհակալ ենք նրանց»,-հայտարարել Է աստղը: Ներկայում Կալիֆոռնիայում մոլեգնում են մի քանի խոշոր հրդեհներ: Նահանգի պատմության մեջ ամենաավերիչը դարձել Է Camp հրդեհը, որը մոլագնում Է Կալիֆոռնիայի հյուսիսում: Ընդհանուր առմամբ նահանգում տարհանվել Է ավելի քան 300 հազար մարդ, զոհվել Է առնվազն 84 հոգի: Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ հրդեհների պատճառով իրենց տներից զրկվել են շոտլանդացի հայտնի դերասան Ջերալդ Բաթլերը, կանադացի երաժիշտ Նիլ Յանգը եւ ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: