Սոնա Հարությունյան. «Անկեղծորեն հավատում եմ, որ անկախ իմ ներկայությունից, մշակույթի հարցերը «Լուսավոր Հայաստան» կուսակցության շնորիվ կդառնան օրենսդիր մարմնի ծրագրային առաջնահերթություններից»
Advertisement 1000 x 90

Սոնա Հարությունյան. «Անկեղծորեն հավատում եմ, որ անկախ իմ ներկայությունից, մշակույթի հարցերը «Լուսավոր Հայաստան» կուսակցության շնորիվ կդառնան օրենսդիր մարմնի ծրագրային առաջնահերթություններից»

Հարգելի գործընկերներ, սիրելի ընկերներ և ֆեյսբուքյան հետևորդներ.

Ինձ համար անսպասելի, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ստացել եմ առաջարկ՝ որպես պատգամավորության թեկնածու մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Իսկապես անակնկալ էր, որ Հայաստանում գոյություն ունի քաղաքական ուժ, որը պետության ներքին և արտաքին մարտահրավերների՝ ժողովրդավարության ամրապնդման, ազատ քաղաքացիական հասարակության կայացման, մարդու իրավունքների պաշտպանության, սոցիալ-տնտեսական, ռազմական խնդիրների լուծման սեփական տեսլականում ռազմավարական կարևոր տեղ է հատկացնում մշակույթին և հայ ժամանակակից արվեստին և նախատեսում է նորընտիր խորհրդարանում հետամուտ լինել ոլորտում առկա բացերի վերհանմանը ու հետևողական քայլեր ձեռնարկել դրանց լուծման համար:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամների հետ հանդիպումներից և առարկայական քննարկումներից հետո ոգևորությամբ համաձայնել եմ կուսակցության համամասնական ցուցակով, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանները:

Ակնկալում եմ Ձեր աջակցությունը:

Պատրաստ եմ լսել Բոլորին:

Անկեղծորեն հավատում եմ, որ անկախ իմ ներկայությունից 7-րդ գումարման խորհրդարանում, մշակույթի ոլորտում առկա խնդիրների ուսումնասիրության, հստակ ձևակերպման, պետական մոտեցումների արդիականացման և նորամուծությունների անհրաժեշտության հարցերը «Լուսավոր Հայաստան» կուսակցության շնորիվ կդառնան օրենսդիր մարմնի ծրագրային առաջնահերթություններից:

Photo: © Ed Tadevossian / KulturDialog Armenien2018

 



Նման նյութեր