Facebook ամերիկյան կորպորացիայի հանրային հաղորդակցությունների գծով փոխնախագահի պաշտոնը թողնող Էլիոթ Շրեյջն իր վրա Է վերցրել Definers Public Affairs ֆիրման վարձելու պատասխանատվությունը, որը քննադատական հրապարակումներ Էր զետեղում Google եւ Apple ընկերությունների վերաբերյալ:
«Այդ գործողությունների պատասխանատվությունն ընկնում Է հաղորդակցությունների գծով թիմի ղեկավարության վրա: Այդ ես եմ»,-ասված Է Շրեյջի հայտարարության մեջ, որը նոյեմբերի 21-ին հրապարակվել Է Facebook-ի կայքում: «Ես տեղյակ Էի եւ հավանություն տվեցի Definers-ին եւ նման ֆիրմաների վարձելու որոշմանը»,-նշել Է նա, հավելելով, որ ափսոսում Է իր անհաջողության համար: Հայտարարության մեջ Շրեյջը խոստովանել Է, որ Facebook-ը խնդրել Էր Definers Public Affairs-ին՝ «զբաղվել մրցակիցների հետ կապված աշխատանքով», ընդսմին նշելով, որ կորպորացիան նրան չի դիմել կեղծ լուրեր ստեղծելու կամ տարածելու խնդրանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: