Աղվան Պողոսյան. «Մուկուչյանը քաջալերման կարիք ունի՞»
Advertisement 1000 x 90

Աղվան Պողոսյան. «Մուկուչյանը քաջալերման կարիք ունի՞»

Աղվան Պողոսյանը իր էջում գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախքան պաշտոնական քարոզարշավի մեկնարկը չի անդրադառնալու Գեղարքունիքի մարզում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կոչին՝ իրենց վստահության քվե տալ երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար: Այդ մասին այսօր հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Չէի անրադառնա այս հայտարարությանը, եթե չապրեինք այսպես ասաց «Նոր Հայաստանում»: Ժողովրդավարությունից ու արդար ընտրություններից իմաստ էլ չկա խոսել, որովհետև նորմալ զարգացած երկրներում, այսպիսի «աղմկահարույց» հայտարարությանը կհետևեր բողոքի ակցիաներ ու հրաժարականի պահանջներ, իսկ մեզ մոտ նմանատիպ հայտարարությունները ընկալվում են , թե բա «իրավիճակ է փոխվել» կոնտեքստում, կամ ասենք թե «հեղափոխությունը հասավ ԿԸՀ»:

Ինչևիցե, կարևորը ՀՀ հպարտ ու երջանիկ քաղաքացին է, որ ապրում է ազատ ու արդար Հայաստանում:

Հ.Գ. Մի գուցե Մուկուչյանը քաջալերման կարիք ունի՞»:



Նման նյութեր