Ինչի մասին են վկայում այտուցները
Advertisement 1000 x 90

Ինչի մասին են վկայում այտուցները

Երևի յուրաքանչյուրս էլ հանդիպած կլինենք այնպիսի խնդրի, որպիսին այտուցն է, օրինակ` դեմքի կամ ոտքի:

Մարմնի այս կամ այն մասի այտուցի մի քանի պատճառ կարող են լինել` երակների փականային ապարատի աշխատանքի խանգարման դեպքում: Այտուցի այս ձևը հիմնականում բնորոշ է երակների լայնացումով հիվանդներին:

Ցելյուլիտի դեպքում ևս հնարավոր են այտուցները:

Սիրտ-անոթային համակարգի աշխատանքի խանգարման հետ կապված ևս հնարավոր են այտուցներ:

Ալերգիաները նույնպես կարող են պատճառ հանդիսանալ այտուցների: Ալերգիաներից առաջացած այտուցները կարող են նաև ուղեկցվել ցանով ու քորով:

Ամենատարածվածը Քվինկեի այտուցն է, որն արտահայտվում է շրթունքների, պարանոցի վրա, որն էլ իր հերթին կարող է առաջացնել շնչարգելություն: Ա

յտուցը ոչ միշտ է, որ տագնապ է հիվանդության մասին: Այն կարող է լինել նաև առողջ մարդկանց մոտ:

Օրինակ, երբ կանայք ամբողջ օրվա ընթացքում գտնվում են բարձրակրունկ կոշիկի վրա: Կամ` աչքերի շուրջ կարող են այտուցներ առաջանալ միայն լաց լինելուց:

Սրտային երիկամային, երակային այտուցների դեպքում արդյունավետ միջոց կարող են հանդիսանալ միզամուղ պրեպարատները:

Բայց երբեք չպետք է մոռանալ, որ այտուցը ոչ թե հիվանդություն է, այլ հետևանք, ուրեմն պետք է բուժել հիվանդությունը, այլ ոչ թե` հետևանքը: Իսկ ճիշտ բուժումը կարող է իրականացնել միայն մասնագետը:

168.am