«Հայաստանի Հանրապետության սահմանների ընդլայնումը՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ի Վիլսոնի իրավարար վճռով». Ռուբեն Շուխյան
Advertisement 1000 x 90

«Հայաստանի Հանրապետության սահմանների ընդլայնումը՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ի Վիլսոնի իրավարար վճռով». Ռուբեն Շուխյան

Ռուբեն Շուխյանի հրապարակումը.

«Հայաստանի Հանրապետության սահմանների ընդլայնումը՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ի Վիլսոնի իրավարար վճռով.
ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի որոշումն է՝ 1920 թվականի ապրիլի 26-ի Սան-Ռեմոյի կոնֆերանսի հայցադիմումի և 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի 89-90 հոդվածների տեսքով ներկայացված հայցադիմումի համաձայն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերաբերյալ: Այդ վճռի պաշտոնական և ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»: Հաստատվել է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի ստորագրությամբ, պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբիի ենթաստորագրությամբ և վավերացվել ԱՄՆ Սենատի կնիքով: Վուդրո Վիլսոնի՝ Հայաստանի վերաբերյալ իրավարար վճռի փաստաթղթերի փաթեթի բոլոր բնագրերը պահվում են ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում»:



Նման նյութեր