Երևանում հրդեհ է բռնկվել երկհարկանի տան մեջ. կան տուժածներ
Advertisement 1000 x 90

Երևանում հրդեհ է բռնկվել երկհարկանի տան մեջ. կան տուժածներ

Նոյեմբերի 22-ին, ժամը 19:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 2-րդ փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ այրվել են երկհարկանի բնակելի տան 2-րդ հարկի (75 քմ) նախասրահը` գույքով (մոտ 25 քմ), սանհանգույցը և խոհանոցը` գույքով (մոտ 20 քմ), 4 փայտե դուռ և 4 պատուհան, մասամբ՝ հյուրասենյակը (գույքով, մոտ 30 քմ):

Փրկարարները 1959 թ. ծնված Ա. Մ.-ին և 1937 թ. ծնված Թ. Խ.-ին դուրս են բերել տնից: Ա. Մ.-ն գլխի շրջանում ստացել է այրվածքներ և հոսպիտալացվել «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ հրաժարվելով բուժօգնությունից՝ դուրս է գրվել, իսկ Թ. Խ.-ին տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:53-ին, մարվել՝ 20:20-ին