Ռուբեն Մելիքյան. «Շատ մտահոգիչ փաստ է»
Advertisement 1000 x 90

Ռուբեն Մելիքյան. «Շատ մտահոգիչ փաստ է»

Ռուբեն Մելիքյանի անդրադարձը ԲԱՑ ՆԱՄԱԿԻՆ.

«Շատ մտահոգիչ փաստ է։ Համայնքային ծառայողը պնդում է, որ իրեն առաջարկել են դիմում գրել՝ քաղաքական դրդապատճառով։ Հետևելու եմ Դավիթաշենի վարչական շրջանի նորանշանակ ղեկավարի արձագանքին և հետագա զարգացումներին։

Չգիտեմ՝ մեր իրավապաշտպանները հետաքրքրված կլինե՞ն այս հարցով, թե ոչ։ Ամեն դեպքում, ես հրապարակավ քաղաքացուն առաջարկում եմ իմ իրավապաշտպանական աջակցությունը։

Ի դեպ։ Ծնված- մեծացած լինելով Կենտրոնում՝ 2012 թվականից բնակվում եմ Դավիթաշենում։ Աչքիս առաջ Երևանի այս թաղամասը ծաղկել ու զարգացել է, ու այդ հարցում բնականաբար առաջնային «մեղավորը» թաղապետարանի աշխատակազմն է եղել՝ թաղապետի գլխավորությամբ։ Այս գործոնը նույնպես հաշվի եմ առել հարցը բարձրաձայնելու ու քաղաքացուն աջակցություն հայտնելու որոշմանս մեջ։

ԼՐԱՑՈւՄ. Նման ահազանգերի պարագայում ճիշտ եմ համարում պաշտոնական արձագանքի հրապարակումը ևս։ Ահա այն՝ ի գիտություն»: