Արթուր Դանիելյանի գրառումը. «Նախորդ կոռումպացված, բռնապետական ռեժիմի օրոք Հայաստան Համահայկական հիմնադրամը հավաքել էր 12,5 միլիոն դոլար: Այս տարի համահայկական հեղափոխական զարթոնքի ալիքի վրա հավաքվել է 11 միլիոն: Թարսի պես աղանդավոր քարոզիչները արդեն ստեղ ընդեղ հայտարարել են որ շեշտակի աճ կա: Ընդ որում, թվերը տարուց տարի իջնում էին, քանի որ այսօր երկիրը ղեկավարող սրիկաները հետևողականորեն պայքարել են պետության դեմ տարբեր ֆրոնտերով, այդ թվում նաև այս հիմնադրամի: Նրանք են ամեն ինչ արել, որ երկիր փող չմտնի, ու չմտնելու պատասխանատվությունը գցում էին իշխանությունների վրա՝ հիմնադրամը, կենսաթոշակայինը, ահաբեկչությունը, տարածվող ստերը՝ ստվերի, թալանի ու կաշառակերության մասին:
Եթե հիշում եք, հիմնադրամի նախորդ տնօրենին մեղադրեցին հիմնադրամի փողերը կազինոյում մսխելու մեջ: Հետո պարզվեց, որ տենց բան չի եղել, բայց դե արդեն ուշ էր, իսկ գործ շինելու արդյունքում հիմնադրամը կորցրեց մոտ 3 միլիոն դոլար: Նոր տնօրեն էր նշանակվել Փաշինյանի մերձավորների շրջանակից, որն իր ինտելեկտով լիովին համապատասխանում է #դեբիլների_ապստամբության տրամաբանությանը: Որ հասկանաք ինչ կարգի պրիդուռոկ ա, ասեմ, որ մի տարի առաջ էս հանճարը իմ ստատուսներից մեկի տակ, հղում անելով իր հավաստի աղբյուրներին, համոզում էր որ Սերժը Չեռնոգորիայում Արա Աբրահամյանի ճնշման տակ մտել է ԵԱՏՄ: Հետո պարզվեց, որ իր հավաստի աղբյուրը nyut.am կայքն էր: Ենթադրում եմ մի նմանօրինակ էշություն դուրս տալու համար էլ նա ծեծ էր կերել մի քանի տարի առաջ: Ծեծ, որը փառք կթվա սրանից մի քանի ամիս հետո…
Գեյ պարադից խուսափեցինք, բայց վաղը առավոտյան սկսվող դեբիլների պարադը անխուսափելի է, ոնց որ»: