Ինչու է Արթուր Ալեքսանյանը սեփական միջոցներով բուժվում ԱՄՆ-ում. պարզաբանում է պաշտոնյան. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ինչու է Արթուր Ալեքսանյանը սեփական միջոցներով բուժվում ԱՄՆ-ում. պարզաբանում է պաշտոնյան. armeniasputnik.am

Նախարարի պաշտոնակատարը հերքում է լուրն այն մասին, թե պետությունը չի հոգում մարզիկների բուժման ծախսերը։

Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ԱՄՆ է մեկնել իր կամքով։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը։

Նշենք, որ Աշխարհի առաջնությունից հետո Ալեքսանյանը մեկնեց ԱՄՆ բուժվելու, և երբ հայտնի դարձավ, որ նա սեփական միջոցներով է բուժվում, պետության հասցեին քննադատության ալիք բարձրացավ ԶԼՄ-ներում և սոցցանցերում։

«Դա իր կամքն է եղել։ Արթուր Ալեքսանյանի կամ ֆեդերացիայի կողմից որևէ գրություն մեզ չի եկել։ Այն հարցը, որ ՀՀ-ում չենք զբաղվում նման մարզիկների բուժմամբ, ճիշտ չէ։ Մենք զբաղվում ենք բուժման հարցերով, բայց Հայաստանի տարածքում, ո՛չ արտերկրում»,- ասաց նա` նշելով, որ մինչև օրս ավելի քան 400 մարզիկ բուժում են ստացել Հայաստանում, ոմանք վիրահատվել են և շարունակում են մարզվել։։

Ղազարյանը խոսեց նաև Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի մասին` նշելով, որ սառույցը կոտրվել է, ու շատ շուտով ըմբշամարտի դպրոցը կվերանորոգվի և կկառուցվի ևս մեկ մարզադահլիճ: Բայց կոնկրետ թե երբ դա տեղի կունենա, Ղազարյանը չնշեց:

armeniasputnik.am