Աննա Սեմենովիչի պատասխանը
Advertisement 1000 x 90

Աննա Սեմենովիչի պատասխանը

Աննա Սեմենովիչին ամռան ընթացքում հաճախ են հարբած տեսել մոսկովյան բարերում, որտեղ սիրահետել է անծանոթ տղամարդկանց, կամ նրան արդեն հարբած են դուրս բերել հավաքույթներից: Սեմենովիչը Instagram-ում երկրպագուներին ուղղված հաղորդագրություն է հրապարակել:

«Մշտապես մտածում եմ, թե մարդուն ինչքան ժամանակ է պետք ինքն իրեն սիրելու համար: Իսկականից սիրելու՝ չթաքնվելով դիմակների ետևում: Ինքնավստահության, հանդգնության, հպարտության կամ անձիդ հանդեպ կարեկցանքի դիմակի հետևում, այդ դիմակները վիթխարի քանակի են:

Մեկն անընդհատ աշխատում է լսարանի համար, մեկը՝ հասարակությանն ինչ-որ բան ապացուցելու, մեկը թաքնվում է աշխարհի հանդեպ չարության և ատելության հետևում և դատապարտում է բոլոր նրանց, ովքեր համակարծիք չեն, մեկը զոհի դեր է խաղում, մյուսը՝ ամենագետ փրկչի: Տարբերակները շատ են, իսկ ե՞րբ ապրել քեզ այնպես ընկալելով, ինչպիսին կաս: Քեզ համար ամոթահար չլինել, այլ ուղղակի սիրել և դադարել աշխատել հանրության համար, այդ ամենի վրա ժամանակ չծախսել:

Բոլորովին վերջերս ես սկսեցի ինձ սիրել, բացարձակ ուրիշ էի՝ բարի և ոչ այնքան, սթափ և ոչ այնքան, նիհար և ոչ այնքան, ինձ այլևս չէր մտահոգում ուրիշի կարծիքը, որը երկար ժամական կառավարում էր իմ կյանքը: Հիմա ինձ անհանգստացնում է միայն իմ հանդեպ իմ վերաբերմունքը, և դա հրաշալի ազատություն է տալիս»,- ամփոփել է Սեմենովիչը:

Երգչուհին այնուհետև իր բազմաթիվ երկրպագուներին խորհուրդ է տվել ընդունել իրեն և սիրել: «Անկեղծ լինելը ուժեղ և շատ ազատ մարդկանց մենամարտ է: Իրեն և ուրիշներին այնպիսին, ինչպիսին կան ընդունելը երջանկություն է»,- գրել է նա: