Հայաստանում արտադրվում են ծղոտե բրիկետներ, որոնք կարող են կանգնեցնել ծառահատումները. hetq.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հայաստանում արտադրվում են ծղոտե բրիկետներ, որոնք կարող են կանգնեցնել ծառահատումները. hetq.am

Կոտայքի մարզի Զորավան գյուղի հին ֆերմայի շենքերից մեկը ձեւափոխվել, դարձել է ծղոտե էկո-բրիկետների արտադրամաս։

«Էկո Ռեյնջ» ընկերությունն արդեն մեկ տարի զբաղվում է ծղոտե բրիկետի արտադրությամբ, ինչը կարող է փոխարինել վառելափայտին։ Իսկ այլընտրանքային վառելիք ունենալու խնդիրը Հայաստանում օրակարգային հարց է՝ հաշվի առնելով էներգետիկ պաշարների բացակայությունը, անտառների խտության նվազումը եւ այլն։

Որպես մեզ համար նոր ուղղություն, այն բավականին բարդություններ է առաջացնում, հատկապես եթե հսկայական ներդրումներ չեն արվում։ Արտադրողը պետք է նախ համոզի շուկային, որ էկո-բրիկետներն օգտակար գործողության գործակցով չեն զիջում փայտին, եւ որ անցնելով բրիկետների՝ քաղաքացին իր ներդրումն է անում անտառների պահպանության գործում։

Ամբողջությամբ՝ hetq.am