Արթիկում մեկնարկել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հայտարարությանը, թե այս խորհրդարանը մեկուկես տարվա կյանք է ունենալու։
«Էդ դուք իրոք որոշե՞լ եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը, ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա շեշտեց, թե իրենց ժպիտներն ու քաղաքավարությունը որևէ մեկը թող չհամարձակվի մեկնաբանել որպես թուլություն։
«Այդպիսի մի քանի դեպք եղել է, և այդպես մտածողները համտեսել են ասֆալտի համը, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա գնալ այդ ճանապարհով՝ ով ուզում է լինի», – ասաց Նիկոլ Փաշինյանը։