7 տարբերվող Սրբուկ՝ 1 տարբերվող տեսահոլովակում. Սրբուհի Սարգսյանը՝ «Half a Goddess» տեսահոլովակի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

7 տարբերվող Սրբուկ՝ 1 տարբերվող տեսահոլովակում. Սրբուհի Սարգսյանը՝ «Half a Goddess» տեսահոլովակի մասին. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի Սրբուհի Սարգսյանը, ով օրեր առաջ ներկայացրեց իր նոր՝ «Half a Goddess» տեսահոլովակը: Մեզ հետ զրույցում Սրբուկը պատմել է նոր աշխատանքի ստեղծման, ինչպես նաեւ առաջիկա անելիքների մասին:

-Սրբուկ, կայացավ քո նոր՝ «Half a Goddess» տեսահոլովակի պրեմիերան, ուստիզրույցը սկսենք հենց նոր աշխատանքից. Կխնդրեմ պատմես այս երգի պատմությանմասին:

-Իմ նոր «Half a Goddess» երգն ու տեսահոլովակը ստեղծվել է մի մեծ թիմի համատեղ ու նվիրված աշխատանքի արդյունքում։ Ողջ նախապատրաստական ընթացքում բոլորիս մտքում պտտվում էր մի միտք, թե ինչպես անենք, որպեսզի ունենանք գունեղ, թարմ եւ տարբերվող աշխատանք։ Հուսամ` մեր ցանկության վերջնարդյունքը հենց այդպիսինն է ստացվել։ Ամեն դեպքում, այս մի քանի օրերի ընթացքում մեր հայրենակիցներից ստացած արձագանքները խրախուսում ու ոգեւորում են։

Երգի երաժշտության հեղինակ Lost Capital-ն է, խոսքերի հեղինակը ռումինացի Theea Miculescu-ն, ով շատ հիթերի հեղինակ է: Տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Վահրամյանն է։ Երգի եւ տեսահոլովակի կոնցեպտը մշակվել եւ ստեղծվել է «Factory production»-ի կողմից, որն ի դեպ զբաղվում է իմ պրոդյուսինգով։

– Ինչպե՞ս ստացվեց, որ համագործակցեցիք Գրիգոր Վահրամյանի հետ, եւ ինչպե՞սկգնահատես ձեր համատեղ աշխատանքը: Ի դեպ՝ տեսահոլովակում ամենը նրամտահղացո՞ւմն է, թե ինքդ էլ որոշ հուշումներ արել ես:

– Ինչպես արդեն ասացի, եղել է թիմային աշխատանք։ Ու պետք է նշեմ, որ իսկապես շատ հաճելի էր այս խմբով աշխատելը, որտեղ բոլորն աշխատանքին գերնվիրված են, պրոֆեսիոնալ, հոգատար, սրտացավ։ Շատ շնորհակալ եմ Գրիգորին եւ թիմին իրենց աշխատանքի համար։ Կարծում եմ տեսահոլովակը բավական համարձակ է ստացվել, որտեղ ընտրված են նոր, ստանդարտից դուրս լուծումներ։ Երգում առկա են նաեւ աֆրո եւ էթնո տարրեր, ինչի շնորհիվ էլ երգում տարբերվող հնչողություն կա։

-Քեզնից մշտապես սպասելի է մեկը մյուսից տարբերվող ու մեկը մյուսին գերազանցողկերպարներ: Այս տեսահոլովակի կերպարներդ էլ այդ շարքից են: Ո՞վ է դրանցովզբաղվել:

-Տեսահոլովակի ոճաբանը Արմեն Գալյանն է։ Մենք ի սկզբանե մշակել էինք յոթ կերպար եւ տեսահոլովակի ընթացքում հանդիսատեսը տեսնում է իմ կերպարանափոխությունը` ակտիվ, վառ կերպարից մինչեւ կիսաաստվածուհու կերպար, էլեգանտ երեկոյան ոճից մինչեւ քեժուալ լուծումներ։ Մի խոսքով՝ 7 տարբերվող Սրբուկ՝ 1 տարբերվող տեսահոլովակում։

-Սա ուկրաինական «The Voice» նախագծից հետո քո առաջին տեսահոլովակն է, որիմասին կարծես թե նախապես ակնարկներ չէիր անում: Էկրանային լռությունից հետոմիանգամից շքեղ տեսահոլովակով ներկայանալը մարքեթինգային հատուկ քա՞յլ էր:

-Իրականում՝ այս աշխատանքն այդ իմաստով եւս կարեւոր էր ինձ համար, քանի որ պետք էր անել մի բան, որը կհիշվեր, կտարբերվեր, տպավորիչ կլիներ։ Այդ իսկ պատճառով ես մրցույթից վերադարձից հետո միանգամից տեսահոլովակ չնկարեցի, այլ մանրամասնորեն ընտրեցինք երգ, կերպար, նոր անցանք տեսահոլովակի նկարահանման։ Էլ չեմ ասում այն հետարտադրական մեծ ընթացքի մասին, որն իրականացվեց։ Ոլորտից մի փոքր հասկացող մարդը միանգամից կնկատի, թե ինչ հսկայածավալ աշխատանք է արված։

-Ի դեպ՝ մեր վերջին հարցազրույցում նշել էիր, որ Ուկրաինայից շատ հրավերներունես, այն ժամանակ դեռ քննարկումների մեջ գտնվող ծրագրեր կային, ի՞նչ փուլումեն դրանք:

-Հրավերներ, առաջարկներ իսկապես կան, սակայն դեռ վերոնշյալ նախագծերը շարունակում են քննարկման փուլում լինել։ Դեռ համապատասխան ձեւաչափը գտնված չէ, այդ իսկ պատճառով չեմ շտապում փակագծերը բացել։

-Եվ կխնդրեմ պատմես առաջիկա անելիքներիդ մասին: Դու միշտ ապագայինկատմամբ ծրագրերով լի ես, հետեւաբար վստահ եմ, որ մտքումդ շատ անելիքներունես, որոնք ուզում ես իրականացնես:

-Ապագայի պլաններն իսկապես շատ են, մենք շարժվում ենք առաջ։ Պատրաստվում ենք հաջորդ երգին եւ տեսահոլովակին։ Ջանք չենք խնայում, որ այն եւս լինի տարբերվող եւ սիրվի իմ շատ սիրելի հանդիսականի կողմից։

life.panorama.am



Նման նյութեր