Sportoing Intelligence կայքը ներկայացրել է 2018-ին համաշխարհային ֆուտբոլի միջին աշխատավարձերի մասին տվյալներ:
Միջինում բոլորից բարձր վճարում են անգլիական Պրեմիեր-լիգայում: ԱՊԼ-ում ֆուտբոլիստները միջինում վաստակում են 3.47 միլիոն եվրո: Առաջին եռյակում են իսպանական Լա Լիգան (2.55 միլիոն եվրո) և իտալական Ա Սերիան (1.76 միլիոն եվրո):
Թոփ-10-ում տեղ է գտել նաև ռուսական Պրեմիեր-լիգան, որը 7-րդ տեղում է: Հնգյակում են նաև Բունդեսլիգան (1.61 մլն) և Լիգա 1-ը (1.15 մլն):