Մարադոնան չի կարողացել պատասխանել լրագրողի հարցին
Advertisement 1000 x 90

Մարադոնան չի կարողացել պատասխանել լրագրողի հարցին

Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան, որն այժմ գլխավորում է մեքսիկական «Դորադոսը», չի կարողացել պատասխանել լրագրողի հարցին։

Տեղի առաջնության խաղերից մեկից հետո արգենտինացուն հարցրել են․

«Դիեգո, լինելով Մեքսիկայում, ենթադրում եմ, որ ավելի կանոնավոր կերպով եք հետևում Մեքսիկայի առաջին դիվիզիոնի խաղերին ու ավելի մոտիկից եք ուսումնասիրել այն։ Կարծում եմ՝ մի քիչ պատկերացում արդեն ունեք:

Ուստի ի՞նչ եք մտածում Մեքսիկայի Առաջին լիգայի մակարդակի մասին»։

Այս հարցին Մարադոնան չի կարողացել պատասխանել։

Հիշեցնենք, որ նա սեպտեմբերին է աշխատանքի անցել մեքսիկական ակումբում, որտեղ 1.7 միլիոն եվրո կստանա 11 ամսում: Վերջերս «Դորադոսը» նրա գլխավորությամբ Մեքսիկայի Երկրորդ դիվիզիոնի ուղեգիր նվաճեց:

armsport.am