«Ովքե՞ր են Փաշինյանի հիմնական մրցակիցները… Փաշինյանի թիմը մեծ խնդիրներ ունի». Գագիկ Համբարյան
Advertisement 1000 x 90

«Ովքե՞ր են Փաշինյանի հիմնական մրցակիցները… Փաշինյանի թիմը մեծ խնդիրներ ունի». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոյեմբերի 26-ից քարոզարվաշը պաշտոնապես սկսվեց… Սակայն պետք է արձանագրել, որ այն արդեն երկու շաբաթ էլ ընթանում է: Այս ժամանակահատվածում մի բան եմ արձանագրել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մրցակիցները հենց այդ կուսակցության ներկայացուցիչներն են կամ այդ կուսակցության կողմից իշխանության մեջ նշանակված անձինք… Հեռու չեմ գնա… Կբերեմ ընդամենը երկու օրինակ…

Մի քանի օր առաջ ՀՀ ՊԵԿ նախագահ Անանյանի հայտարարությսունը՝ խոպանչիներին հարկելու մասին, մեծ սկանդալ առաջացրեց ոչ միայն Հայաստանում, այլև այն երկրների հայկական համայնքներում, որտեղ արտագնա աշխատանքի են մեկնում Հայաստանի քաղաքացիները…

Իսկ քարոզարշավի առաջին օրն էլ իր մտքի գոհարներով շողաց Սասուն Միքայելյանը, ով պարզվում է, Թավշյա հեղափոխությունն ավելի է գնահատում, քան Արցախյան գոյամարտում մեր հաղթանակը:

Երկու դեպքում էլ իշխանությունների ներկայացուցիչների «տկար« փորձերը մեղմել հասարակության զայրութն այս հայտարարությունների վերաբերյալ ևս մեկ անգամ ապացուցեցին, որ քաղաքական թրծվածության առումով Փաշինյանի թիմը մեծ խնդիրներ ունի:

Հենց այդ խնդիրներ ստեղծողներն էլ այս նախընտրական շարջանում ակամայից դառնում են Փաշինյանի գլխավոր մրցակիցները: Այսինքն, Փաշինյանը բացի ընտրապայքարից նաև զբաղվելու է սեփական թիմակիցների «սխանլերի ուղղմամբ»:

Հ.Գ. «ՔՊ»-ի ընտրարշավին մասնակցող որոշ ներկայացուցիչներ և կառավարության որոշ անդամներ լավ կանեն բան չխոսեն՝ ակամայից զբաղվելով «ՔՊ»-ի հակաքարոզչությամբ»:

Ովքե՞ր են Փաշինյանի հիմնական մրցակիցներըՆոյեմբերի 26-ից քարոզարվաշը պաշտոնապես սկսվեց…Սակայն պետք է արձանագրել,որ…

Gepostet von Gagik Hambaryan am Montag, 26. November 2018



Նման նյութեր