
The Universal Studios ժամանցային զբոսայգին, որտեղ երազում են լինել բոլոր կինոմանները, իր այցելուների համար յուրահատուկ բան է պատրաստում: Շուտով, Halloween HorrorNights-ում կներկայացվի նոր ատրակցիոն:
Այցելուներին հարկ կլինի ապրել իսկական սարսափ, քանի որ նրա ստեղծման համար հիմք է ծառայել «Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալը:
Նշենք, որ Universal Studios պարկի այդ անկյունը կբացվի սեպտեմբերի 16-ին: 20th Century FoxConsumer Products-ի Գրեգ Լոմբարդոյի խոսքերով՝ զբոսայգու նոր մասի բացումը նոր սեզոնի պրեմիերան կդարձնի ավելի սպասելի, հայտնում է starslife.ru-ն