
Ս. Էջմիածնի մայր տաճարը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, 2012 թվականից գտնվում է վերականգնման փուլում: Հայտնի է, որ տաճարի որմնանկարների մեծ մասի հեղինակը Հովնաթանյանների անվանի տոհմն է: Վերականգնողները հայտնաբերել են որմնանկարների նոր շերտ: Թե ով է դրանց հեղինակը, կպարզի փորձագիտական խումբը: