Ֆրանսիայի իշխանություններն անհանգստացած են կանանց նկատմամբ ընտանեկան բռնության բարձր մակարդակից: Ֆրանսիայի կառավարության կողմից հրապարակված տվյալների համաձայն, անցյալ տարի Ֆրանսիայում 109 կին է սպանվել ամուսինների կամ կենակիցների կողմից:
«Կենցաղային բռնությամբ պայմանավորված մահերի ընդհանուր թիվը կազմել է 247: Այս թվի մեջ մտնում են նաև ինքնասպանությունները, որոնք, որպես կանոն, կատարել են այլ ելք չգտած կանայք»,- ասված է Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաների և գենդերային հավասարության հարցերով պետքարտուղար Մառլեն Շյապայի հայտարարության մեջ:
«Ֆրանսիան ամբողջությամբ մոբիլիզացված է ընտանիքում բռնության դեմ պայքարելու համար, որը բացարձակապես անընդունելի է, և պարտավորվում է հնարավոր ամեն ինչ անել՝ օգնելու նրանց, ովքեր հայտնվել են դժվարին կացության մեջ»,-նշում են կառավարության ներկայացուցիչները: Ոչ կառավարական կազմակերպությունների տվյալներով, Ֆրանսիայում տարեկան տղամարդկանց կողմից բռնության զոհ է դառնում շուրջ 220 հազար կին: Յուրաքանչյուր երրորդ ֆրանսուհին հետամտումների կամ սեռական բռնության է ենթարկվում աշխատավայրում, և միայն քչերն են որոշում դիմել ոստիկանությանը:
«Գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնությունն արմատախիլ անելու համար պայքարը Ֆրանսիայի կառավարության աշխատանքի գերակա ուղղությունն է»,- ասել է Մառլեն Շյապան France Info-ն: