«Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական շտաբի և լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.
«Երևան քաղաքի Արզումանյան 28 շենքի՝ Յավրոյանի անվան դպրոցի ընտրացուցակներում կան երկրից բացակայողներ և մահացած մարդիկ։ Ահազանգը ստացել ենք տեղի բնակիչներից, սա այն ընտրատեղամասն է, որտեղ Գալուստ Սահակյանն ու իր որդի Արման Սահակյանն են ընտրում և ընտրվում։ Ոստիկանության և ԿԸՀ ուշադրությունն ենք հրավիրում այս հարցի վրա»։