«Դա լինում է ընդամենը մեկ անգամ: Դու ինքդ էլ չես իմանում, որ դա արդեն կատարվեց: Եվ միայն հետո, շատ հետո մի օր, երբ ժամանակը կանգ է առնում քեզ համար, երբ լինելը դառնում է դժվար, իսկ չգոյությունը` առավել, մոռացված օրերի միջից հանկարծ իջնում է նա, առանց պաճուճանքի, ճիշտ այնպես, ինչպես եղել է: Միայն այդքանը: Եվ ոչ ավելին: Ավելին չի լինում: Հիշողության ճերմակ սփռոցի վրա հեղվում է նրա քաղցրահամ գինին, ափսոսանքի կարմիր հետքը պատկերներ է գծում քո ցանկության ծոպքերին և կարոտն ամենամտերիմ հարազատի պես շշնջում է ականջիդ. «Սա նա է»: Ճանաչելն ամենահեշտն է: Դու գիտես նրան: Դու ընդամենը չգիտես, թե ինչու հատկապես նա: Դու կուզեիր, որ դա լիներ ուրիշ մի բան` հեքիաթային ու խորհրդավոր, թափանցիկ, ինչպես պատրանքը: Դու լույսեր կուզեիր ու գույների ջրվեժներ, որովհետև միայն այդպիսին կարող է լինել ամենանվիրական իղձը: Եվ եթե անգամ ունեցել ես այդ ողջ երազը, ուրեմն էլ ինչու՞ է երկյուղը համակում հոգիդ, երբ մոռացության միջից կրկին հառնում է նա` քո միակն ու մոլորվածը:
Պետք չէ, ոչինչ մի ասա: Դա միայն քոնն է, ինչպես որ քոնն է այսօրը` հայտնությամբ արբած, ինչպես որ քոնը կլինի վաղը` ցավի հետ անհաշտ, սակայն էլ երբեք չի լինի երեկն այնպես, ինչպես արդեն եղել է: Էլ երբեք»:
«Դու լույսեր կուզեիր ու գույների ջրվեժներ, որովհետև միայն այդպիսին կարող է լինել ամենանվիրական իղձը»
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ