Քեյթ Մոսի արխիվային լուսանկարներով կարելի է ուսումնասիրել 90-ականների փողոցային նորաձևությունը. դեռ երիտասարդ հասակում մոդելը չէր վազում միտումների հետևից, այլ ինքն էր դրանք ստեղծում: Անգամ Calvin Klein-ի հիշարժան գովազդից, ամսագրերի շապիկներին հայտնվելուց և Ջոնի Դեփի հետ սիրավեպից հետո Մոսը երբեք չի հիասթափեցրել այն դիզայներներին, որոնք նրան իրենց մուսան էին համարում՝ միշտ անթերի տեսք է ունեցել:
Թեթևամիտ և հեգնական 90-ականների նորաձևությունը երկրորդ շնչառություն է ստանում. համոզվելու համար բավական է համեմատել ամենաթարմ միտումները և Քեյթ Մոսի լուսանկարները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը