Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի խորհուրդ Նիկոլ Փաշինյանին, եթե կցանկանա.. ՀՀԿ-ի հետ բանավեճում երբեք չիջնել քուչի բազառի մակարդակ: Իրենք անմրցելի են այդ բնագավառում: Այսօրվա իր հոխորտանքներից ՀՀԿ-ականներն արդեն մոր փորն են ընկել ու լավ էլ էֆեկտիվ լեզվակռվի մեջ են մտել: Դա գիտակցել են շատ վաղուց ու դրա համար էլ իրենց դեֆեկտը բավական էֆեկտիվ լրացրել են Դավիթ Շահնազարայանի շնորհիվ: Շահնազարյանը վերին պլանկա է պահում (գնահատական չեմ տա՝ արժեր, որ նա դա աներ, թե ոչ….)՝ Ղարաբաղ, արտաքին քաղաքականություն և այլն, ըստ որում՝ շատ պրոֆեսիոնալ, Փաշինյանը նրան էլ է արձագանքում, մյուսներին էլ, իսկ ՀՀԿ-ականներն էլ հարվածում են ներքևից՝ իրենց քաջ հայտնի հարթությունից…
Ապշած եմ, որ «Իմ քայլում» բոլորը այս ծանր մարտը թողել են Նիկոլ Փաշինյանի ուսերին…. Ոչ պատկերացնում են հակառակորդի կավառնիությունը, ոչ տեսնում են հետապնդած հետին նպատակները, ոչ լիարժեք պատկերացնում են մրցակցի տնօրինած ցանցերն ու ռեսուրսները… Տխուր է: Բայց եթե նրանք էլ պատասխանելու են տղայական հարթության վրա, ավելի լավ է դա չանեն. Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի տակ դեռ գոնե որոշ բաներ ուտվում են….»:
Մի խորհուրդ Նիկոլ Փաշինյանին, եթե կցանկանա.ՀՀԿ-ի հետ բանավեճում երբեք չիջնել քուչի բազառի մակարդակ: Իրենք անմրցելի են…
Gepostet von Styopa Safaryan am Dienstag, 27. November 2018