Ծանր խոսակցություն` Նիկոլ Փաշինյանի և Գլխավոր դատախազի միջև. alternativ.am
Advertisement 1000 x 90

Ծանր խոսակցություն` Նիկոլ Փաշինյանի և Գլխավոր դատախազի միջև. alternativ.am

alternativ.am-ը գրում է. «Դատախազությանը մոտ կանգնած alternativ.am-ի աղբյուրները հաղորդում են, որ մի քանի օր առաջ ծանր խոսակցություն է տեղի ունեցել ՀՀ գլխավոր դաղախազ Արթուր Դավթյանի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև։

Աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանն ասել է, որ ամեն ինչ պետք է անել՝ Քոչարյանին փակելու համար, ինչին ի պատասխան Դավթյանն ասել է իրավաբանական շրջանակներում բազմիցս արտահայտված, հայտնի ֆրազան, որ «գործը ջուր է» ու հիմքերն էլ իրավական առումով շատ թույլ են։

Փաշինյանն ամեն դեպքում պնդել է, որ եթե Քոչարյանը չփակվի, գլխավոր դատախազը կկորցնի պաշտոնը։ «Կա՛մ կալանք, կա՛մ պաշտոն»,- ըստ մեր աղբյուրի՝ ասել է վարչապետի պաշտոնակատարը։

Նման հրահանգի առկայությունն ապացուցում է նաև երեկ տեղի ունեցած քննությանը Գլխավոր դատախազի ներկայությունը։ Դավթյանը, հավանաբար, որոշել է անձամբ հավաստիանալ, որ պաշտոնի կորուստ իրեն չի սպառնում։

alternativ.am-ի աղբյուրը նաև պատմում է, որ Գլխավոր դատախազն այս օրերին լուրջ տվայտանքների մեջ է։ Նա չի կարողանում «հեշտ տանել» մասնագիտական պարտականությունների հանդեպ նման ոտնձգությունը, մյուս կողմից էլ՝ դժվար է առանց այլընտրանքի հնարավորության գործելը»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր