Abbyy ընկերությունը կներկայացնի մտքեր կարդացող արհեստական ինտելեկտ
Advertisement 1000 x 90

Abbyy ընկերությունը կներկայացնի մտքեր կարդացող արհեստական ինտելեկտ

Արհեստական ինտելեկտի նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս կարդալ «աշխատակիցների մտքերը», մարդուց ավելի արագ են կարողանում մշակել ինֆորմացիան:

Այս մասին առաջիկայում կայանալիք A!ONE համաժողովին կպատմի Abbyy ընկերության հիմնադիր Դավիթ Յանը: Իր զեկույցում Դ. Յանը կպատմի նաև նոր սարքավորումների մասին, որոնցով կարող են օգտվել ժամանակակից կազմակերպությունները:

Ըստ նրա, նոր մեթոդները կարող են շրջադարձային լինել. կարող են կարդալ մտքեր, առաջարկել կառավարման նոր մոտեցումներ, գուշակել թույլ օղակները և դրանց վերացման մեխանիզմները: Այդ պատճառով, ցանկացած ընկերություն, որը շահագրգռված կլինի իր ընկերության հաջողությամբ, կարող է կիրառել նոր տեխնոլոգիաները:

Ըստ Յանի, արդեն 2025 թվականին կոմերցիոն կազմակերպությունների 75 տոկոսը կօգտագործի արհեստական ինտելեկտ, որը կօգնի վարել ավելի շահավետ բիզնես:

mk.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը