
Ռուսաստանի մայրաքաղաքի տասն առևտրական կենտրոններից մի քանի հազար մարդ է տարհանվել պայթյունի սպառնալիքների վերաբերյալ հաղորդումների պատճառով: Այդ մասին հայտնել է արտակարգ ծառայությունների մի աղբյուր:
«Օպերատիվ ծառայությունները պայթյունի սպառնալիքների վերաբերյալ հաղորդումներ են ստացել տասից ավելի առևտրական կենտրոններում: Շենքերից տարհանվել է մի քանի հազար մարդ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
«Ականապատված» առևտրական կենտրոնների թվում են՝ «Ցվետնոյ»-ը, «Ատրիում»-ը, «Մեգապոլիս»-ը, «Կապիտոլի»-ն և «Գորբուշկին դվոր»-ը: