«Ես խարիսխ եմ…». Լևոն Ներսիսյան. webtv.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ես խարիսխ եմ…». Լևոն Ներսիսյան. webtv.am

Նա ոգու և ազատության ասպետն էր… Հավերժական ասպետը… Նա լեգենդ էր… Նա առասպել էր… Նրա կյանքը լի էր առեղծվածներով: Նա ինքն առեղծված էր… Նրան սիրում էին ու սիրահարվում հազարավոր երիտասարդներ … Նրան գերված լսում էին ամենատարբեր ընկերները, գործընկերները, պատահական անցորդներ… Նրա ներկայությամբ անհնար էր որևէ ստորություն անել կամ ասել… Այս ֆիլմը նվիրում ենք ոգու և ազատության հավերժական ասպետին:

Նվիրում ենք սիրով ու խոնարհությամբ: Հատուկ շնորհակալություն ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին՝ ֆիլմի ստեղծմանն աջակցելու համար: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մեր կողքին եղան՝ Մարիա Ներսիսյանը, Դավիթ Մաթևոսյանը, Հակոբ Մովսեսը և շատերը…

Լևոն Ներսիսյան եզակի երևույթը հավերժ մնալու է…: Ֆիլմի հեղինակն է Արայիկ Մանուկյանը: Հեղինակային տեքստից բացի, Ֆիլմում հնչում են նաև Կարեն Սվասյանի տեքստից հատվածներ՝ գրված Ռուզան Տոնոյանի և Շուշան Սիրունյանի կազմած «Լևոն Ներսիսյանի «ULTIMA VERBA»՝ կամ «Վերջին խոսք»» գրքի համար, ինչպես նաև Սիփան Շիրազի բանաստեղծությունները: