Ուզում եմ տեսնել իմ երկիրը զարգացած և առաջադեմ, քանի որ հայն արժանի է դրան. Շահանե Նռանյան. yerkir.am
Advertisement 1000 x 90

Ուզում եմ տեսնել իմ երկիրը զարգացած և առաջադեմ, քանի որ հայն արժանի է դրան. Շահանե Նռանյան. yerkir.am

Yerkir.am-ի զրուցակիցը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս, ճարտարապետության թեկնածու Շահանե Նռանյանն է։

– Տիկի’ն Նռանյան, Դուք, լինելով անկուսակցական, ընդգրկված եք Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական ցուցակում։ Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք մասնակցել առաջիկա ընտրություններին։

– Լինելով մտահոգ քաղաքացի ու բազմիցս լսելով մի շարք խնդիրների մասին, որոնք տեղ են գտել մեր երկրում, ունեցել եմ այդ խնդիրների լուծման իմ տեսլականը։ Եվ երբ ՀՅԴ Գերագույն մարմնի կողմից առաջարկություն եղավ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ռեյտինգային կարգով առաջադրվելով թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Դավթաշեն, Աջափնյակ), համաձայնեցի։ Համոզված եմ, որ  խորհրդարանում լինելու պարագայում մեզ կհաջողվի կյանքի կոչել մեր բոլոր ծրագրերը։ Ուզում եմ տեսնել իմ երկիրը զարգացած և առաջադեմ, քանի որ հայը արժանի է դրան։

– Կանանց դերակատարությունը քաղաքական կյանքում օրեցօր ավելանում է։ Եվ դա կարծես պայմանավորված չէ միայն օրենսդրական խթաններով։ Կանայք իրենք են սկսել դրսևորել հասարակական և քաղաքական ակտիվություն։ Ինչպե՞ս եք բացատրում և գնահատում այս երևույթը։

– Թույլ տվեք այս հարցին մոտենալ մի փոքր հումորով։ Բոլորս գիտենք, որ տղամարդն ունի XY քրոմոսոմային կազմ, իսկ կինը` XX: Այսինքն` կնոջ մոտ Y քրոմոսոմին ավելանում է ևս մի ոտիկ, և այն դառնում է X կառուցվածքի։ Այդ իսկ պատճառով կանայք տեսնում են ավելի շատ գունային երանգներ, ունեն զարգացած ինտուիցիա, ունեն երեխաներ ծնելու հնարավորություն, մի շարք խնդիրների մասին միաժամանակ մտածելու, ճկուն լուծումներ տալու կարողություն և այլն։ Բոլորս գիտենք նաև, որ թեև դարեր շարունակ կինը հիմնականում զրկված է եղել հասարակական գործունեությամբ զբաղվելու, ուսում ստանալու և այլնի հնարավորությունից, սակայն աշխարհում եղել են հզոր կին գործիչներ, ինչպիսիք են Կլեոպատրան, Եկատերինա 2-րդը, Ինդիրա Գանդին, Մարգարիտա Թետչերը և այլն։ Կարծում եմ, որ այսօր Հայաստանում նույնպես առկա է քաղաքական գործընթացներում կանանց ակտիվ ներգրավման հասարակական պահանջ։ Ի վերջո, կինը նաև առավել խաղաղասեր և պատասխանատու էակ է։

– Այսօր ՀՅԴ վարկանիշը մի շարք պատճառներով բարձունքի վրա չէ։ Այս հանգամանքը չի՞ կարող չազդել նախընտրական արշավի վրա․․․

– Ինձ մշտապես հուզել է ՀՅԴ-ի վարկանիշի իջեցումը՝ կեղծ նյութերի տարածման, սին հերյուրանքների և նմանատիպ այլ միջոցներով։ Այս առումով ՀՅԴ-ն մեծ անելիք ունի։ Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ թացը չորից զատելը բավականին դժվար է։ Ուստի հարկավոր է թույլ  չտալ կեղծ տեղեկատվության արտահոսք հանրության մեջ։ Պետք է մշտական երկխոսության մեջ լինել ժողովրդի հետ։ Ժողովուրդը դրա կարիքն ունի։ ՀՅԴ-ն իր զգալի դերակատարությունն է ունեցել թե’ Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորման տարիներին, թե ‘Սփյուռքում՝ հայապահպանության և հայության կազմակերպման գործում, թե’ Հայաստանի անկախացումից հետո, այդ թվում՝ Արցախյան պատերազմի տարիներին, և մշտապես ունեցել է իր արժանի տեղը հանրության շրջանում։

Ամբողջությամբ՝ yerkir.am



Նման նյութեր