Դերասանուհի Անի Լուպեն նոր ֆոտոշարք է ներկայացրել, որում փորձել է հաղորդել դրական ու արևային տրամադրություն ցուրտ եղանակին: Դերասանուհին նշել է, որ ֆոտոշարքն իրականացրել է ամռանը, սակայն որոշ պատճառներով լուսանկարների մշակման գործընթացն ավելի ուշ է արվել: Անին Tert.am Life-ին է տրամադրել լուսանկարները, պատմել ֆոտոշարքի և ոտքի վնասվածք ստանալուց հետո առողջական ներկայիս վիճակի մասին:
Թեև Անին ամառային ֆոտոշարք է իրականացրել, բայց կարծում է, որ հիմա էլ դրա հրապարակման համար լավ ժամանակահատված է. «Այնպես ստացվեց, որ լուսանկարների մշակման գործընթացը երկարեց, քանի որ լուսանկարիչն այս ընթացքում բալիկ ունեցավ, հետո ես ոտքս վնասեցի, բայց կարծում եմ լավ ստացվեց, որ հիմա հրապարկեցինք: Չեմ սիրում ինքնախաբեությամբ զբաղվել, բայց այս դեպքում կարծես այդպես է ստացվում. այնպիսի տրամադրություն ենք հաղորդել, որ դեռ ամառ է, շոգ է :)»:
Դերասանուհին այս շրջանում շարունակում է նկարահանվել «Ազիզյաններ» սիթքոմում, իսկ Կամերային թատրոնում գործունեությունը կվերսկսի լիարժեք ապաքինումից հետո. «Հուսամ՝ մի քանի ամսից արդեն լիարժեք կքայլեմ և թատրոնում էլ կխաղամ, որովհետև այսպես դեռ չեմ կարողանում, իսկ սիթքոմի նկարահանումները շատ լավ են ընթանում: Թե՛ դերասանական կազմից, թե՛ ռեժիսորից շատ շնորհակալ եմ, որ ինձ օգնում են ոչ միայն լավ տեսարաններ ստանալու համար, այլև հոգեպես են աջակցում»,-եզրափակեց Անին:
Ամբողջությամբ՝ life.tert.am