Որքան դատարկ էին երեկոներն իմ՝ առանց սիրո նշանների, առանց գրկախառնությունների, փաղաքշանքների, միայնակ:
Հենց այդպես էլ անցնում էր կյանքն իմ ոսկե վանդակիս մեջ, հոգուս մեջ՝ դատարկություն:
Բայց մեն մի հայացքով փոխվեց ամեն բան…
Սերը՝ հանկարծակի, սրտումս կրակ է վառում:
Սերը՝ ուժեղ, հոգուս թևեր է տալիս:
Հիմա, երբ գտել եմ քեզ,
Աշխարհն էլ իմն է,
Իմ երազները կենդանացրել ես:
Այնքան ոգեշնչվում եմ քո ժպիտից կախարդական, պատկերացնո՞ւմ ես հուսահատված էի առաջ:
Բայց մեն մի հայացքով փոխվեց ամեն բան…
Սերը՝ հանկարծակի, սրտումս կրակ է վառում:
Սերը՝ ուժեղ հոգուս թևեր է տալիս:
Բայց մեն մի հայացքով փոխվեց ամեն բան…
Սերը՝ հանկարծակի, սրտումս կրակ է վառում, սերը, և կյանքը ժպտում է: