Հայտնի է, թե Միհրան Հարությունյանը երբ կանցկացնի իր երկրորդ մենամարտը MMA-ում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայտնի է, թե Միհրան Հարությունյանը երբ կանցկացնի իր երկրորդ մենամարտը MMA-ում

Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը դեկտեմբերի 14-ին իր երկրորդ մենամարտը կանցկացնի MMA-ում (խառը մենամարտեր):

Հայ մարզիկը Ռուսաստանի Սամարա քաղաքում կմասնակցի «Битва на Волге» մրցաշարին:

Նրա մրցակցի մասին տեղեկատվությունը կլինի առաջիկա օրերին:

Հիշեցնենք` Միհրան Հարությունյանը MMA-ում իր նորամուտը նշել է այս տարվա մայիսին Ռոստովում կայացած Fight Nights Global մրցաշարում և հաղթանակ տարել իրանցի մարզիկի նկատմամբ:

armsport.am